Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Loading...

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները և քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։

«Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային ներկայիս իրավիճակը», — ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է երկու հարևան երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածությանը, ոչ պաշտոնական Բաքվի, ոչ էլ Թեհրանի տարածած հաղորդագրություններում դրան անդրադարձ չկա։

Իրանի դիվանագիտական գերատեսչությունը միայն հաղորդում է, որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացման համար։ «Նա նաև ընդգծել է, որ երկու երկրները չպետք է թույլ տան երրորդ երկրներին խառնվել Ադրբեջանի և Իրանի խաղաղ հարաբերություններին», — նաև ասվում է Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Մոտ տասն օր առաջ ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է: Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button