Սաակաշվիլին կրկին խոստանում է Վրաստան վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե կկատարի առաջիկայում հայրենիք վերադառնալու խոստումը, սակայն, ինչպես շեշտել է, իշխանափոխության համար միայն իր ներկայությունը չի օգնի, և անհրաժեշտ է վրաց ժողովրդի ակտիվությունը։

«Ես, իհարկե, կկատարեմ այն, ինչ խոստացել եմ, սակայն եթե վրաց ժողովուրդը մատը մատին չտա, Միշան ոչնչով չի կարող օգնել»,- հայտարարել է հայրենիքում մի շարք ծանր հանցանքներում մեղադրվող Վրաստանի նախկին առաջնորդը։

Պաշտոնաթողությունից անմիջապես հետո արտասահմանում բնակվող Սաակաշվիլին բազմիցս է հայտարարել հայրենիք վերադառնալու մտադրության մասին, որտեղ, սակայն, նրան ձերբակալություն է սպառնում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button