Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցած գիշեր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև:
Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը սպասարկող ոլորտներից մեկը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:
«Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և բոլորը պետք է դա հաշվի առնեն», – հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարեւանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»:
«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ հիմնված սահմանազատման և սահմանագծման, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Նման համաձայնությունը կարող է մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության և համագործակցության տարածաշրջան: Այնուամենայնիվ, մենք դեռևս չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», – ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
Իր ելույթի բավականին ծավալուն հատվածը Ադրբեջանի նախագահը հատկացրել է Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է այսօր ուշ երեկոյան։
Մանրամասները՝ քիչ անց