Սարդինիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին առաջնորդը

Իտալական Սարդինիայում ձերբակալվել է Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը։ Նրա փաստաբանը՝ Գոնսալո Բոյեն հայտարարել է, որ ձերբակալությունն իրականացվել է միջազգային օրդերի հիման վրա, որն ավելի վաղ կասեցվել է Եվրոպական միության դատարանի կողմից։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Պուչդեմոնը Սարդինիա է ժամանել՝ մասնակցելու կատալոնական տոնակատարության։

Ուրբաթ օրը իտալական Սասսարի քաղաքում նախատեսված է դատական նիստ, որի ընթացքում պետք է որոշվի կատալոնացի գործչի ազատ արձակման կամ Իսպանիա արտահանձնման հարցը։

Ավելի վաղ Պուչդեմոնն ու ևս երկու կատալոնացի անջատական գործիչներ զրկվել են Եվրախորհրդարանի պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ անցած հուլիսին Եվրամիության դատարանը հրաժարվել է վերականգնել այն։

Մադրիդը անջատական գործիչների արտահանձնմանն է փորձում հասնել 2017 թվականից ի վեր՝ Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի մասնակիցների գերակշռող մասը քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Իսպանիայի կենտրոնական իշխանությունը չէր ճանաչել քվեարկության արդյունքները, հանրաքվեի կազմակերպիչներին էլ մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Պիրենեյան թագավորության իշխանությունները նրանց մեղադրում են կենտրոնական իշխանության դեմ ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Կատալոնացի գործիչներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button