Սոմալիի մայրաքաղաքում ինքնասպան ահաբեկչի ռումբի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու երեխա։
Երկրի նախագահական նստավայրից ոչ հեռու տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը։
Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին։
«Ալ-Շաբաբ» խմբավորումը տարիներ շարունակ հարձակումներ է իրականացնում երկրի խաղաղ բնակչության և կառավարական ուժերի դեմ՝ այդ կերպ փորձելով ստիպել իշխանություններին ընդունել կրոնական կոշտ օրենսդրություն։