Թալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել մարմնական կոշտ պատժաձևերը

Թալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել մարմնական կոշտ պատժաձևերը․ խոսքը ձեռք կտրելու, մահապատժի մասին է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Նուրուդդին Թուրաբին, ով խմբավորման նախորդ կառավարությունում զբաղեցնում էր Բարեգործների ընդլայնման նախարարի պաշտոնը։

«Ձեռքը կտրելը անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար», – հայտարարել է Թուրաբին՝ հավելելով, որ նման պատժաձևը զսպող ազդեցություն ունի։

«Թալիբան»-ի ներկայացուցիչը, սակայն, դժվարացել է պատասխանել՝ արդյոք պատիժներն իրականացվելու են հրապարակային։

Աֆղանստանում թալիբների իշխանության օրոք սպանության համար որպես պատժաձև էր նախատեսված մահապատիժը, գողության համար՝ ձեռքը կտրելը, ավտովթարի համար՝ ձեռքը և ոտքը կտրելը։ Այն ժամանակ «Թալիբանը» պատիժը իրականացնում էր հրապարակային՝ Քաբուլի մարզադաշտում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button