Կատալոնիայի նախկին առաջնորդը գրավի դիմաց ազատ է արձակվել

Loading...

Սեպտեմբերի 23-ին Սարդինիայում ձերբակալված Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Նրա փաստաբանի պնդմամբ՝ ձերբակալությունն իրականացվել է միջազգային օրդերի հիման վրա, որն ավելի վաղ կասեցվել է Եվրոպական միության դատարանի կողմից։

Մադրիդը անջատական գործիչների արտահանձնմանն է փորձում հասնել 2017 թվականից ի վեր՝ Կատալոնիայում տեղի ունեցած հանրաքվեից հետո, որի մասնակիցների գերակշռող մասը քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Իսպանիայի կենտրոնական իշխանությունը չէր ճանաչել քվեարկության արդյունքները, հանրաքվեի կազմակերպիչներին էլ մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Պիրենեյան թագավորության իշխանությունները նրանց մեղադրում են կենտրոնական իշխանության դեմ ապստամբություն հրահրելու և բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Կատալոնացի գործիչներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button