Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ

Loading...

Ղարաբաղյան հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հայտարարել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը կարևորել են ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս շեշտել և շեշտում են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button