Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Միխայիլ Կոսոբոկովին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում կփոխարինի ՌԴ հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդում է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին:

Ըստ հաղորդագրության, կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Միխայիլ Կոսոբոկովը Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր այս սեպտեմբերի սկզբին՝ փոխարինելով Ռուստամ Մուրադովին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button