Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Համանախագահները Միրզոյանի և Բայրամովի հետ ունեցել են նաև առանձին հանդիպումներ: Այս մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան):

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ: Համանախագահներն առաջարկել են իրավիճակի կայունացման հատուկ քայլեր:

Համանախագահներն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողությունների ամբողջ շրջանակին:

Ողջունելով արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերի համապարփակ լուծումներ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button