Արարատ Միրզոյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում են ունեցել` քննարկելով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։

Արարատ Միրզոյանը Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում փաստել է, որ մինչև հիմա Ադրբեջանում հայ ռազմագերիներ և քաղաքացիական պատանդներ են պահվում։

«Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը», — հաղորդում է Արտգործնախարարությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։

Նյու Յորքում այս օրերին շարունակվում է ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցել է հեռավար` հանդես գալով ելույթով: Արտգործնախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունենում, նախօրեին նա քննարկում է ունեցել Բելգիայի փոխվարչապետի, ռումինացի, սիրացի իր պաշտոնակիցների, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button