Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպում են ունեցել` քննարկելով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Արարատ Միրզոյանը Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում փաստել է, որ մինչև հիմա Ադրբեջանում հայ ռազմագերիներ և քաղաքացիական պատանդներ են պահվում։
«Նախարար Միրզոյանը շեշտել է ՄԱԿ-ի հումանիտար մարմինների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը», – հաղորդում է Արտգործնախարարությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
Նյու Յորքում այս օրերին շարունակվում է ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցել է հեռավար` հանդես գալով ելույթով: Արտգործնախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունենում, նախօրեին նա քննարկում է ունեցել Բելգիայի փոխվարչապետի, ռումինացի, սիրացի իր պաշտոնակիցների, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացել է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: