Արցախում մատուցվել է հոգեհանգստյան կարգ

Արցախում մատուցվել է հոգեհանգստյան կարգ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ մասնակցել են հոգեհանգստյան կարգին, այնուհետև քայլերթ է կատարվել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Այսօր արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի տարելիցն է:

Ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից շուրջ 4 հազար մարդ է զոհվել այս պատերազմում, մինչ օրս ադրբեջանական գերության մեջ են հայեր, 250-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած:

Ժամը 11-ին Հայաստանում, Արցախում մեկ րոպե լռություն հայտարարվեց:

Ադրբեջանում այսօր` սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button