Եվրամիությունը հարգում է զոհվածների հիշատակը, պատրաստ է շարունակել աջակցությունն Հայաստանին

Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ, ասվում է Հայաստանում ԵՄ գրասենյակի հաղորդագրությունում:

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին», — նշված է հաղորդագրությունում։

Եվրամիությունը շեշտում է, որ մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում։



az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button