ՀՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ ԱԳՆ-ն շեշտում է, որ այդ կարգավիճակը պետք է որոշվի հաշվի առնելով հետևյալ սկզբունքները` ինքնորոշման իրավունքը, ժողովրդի անվտանգությունը, տեղահանված բնակչության անվտանգ վերադարձն իր բնակավայր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար», — պնդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նշվում է նաև, որ Հայաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։ Միևնույն ժամանակ, կառույցն ընդգծում է հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, բոլոր ռազմագերիների և քաղաքացիական պանտանդների հայրենադարձումը և բռնի անհետացման դեպքերի հասցեագրումը:

«Հայաստանը շարունակելու է հետևողական լինել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցում և ջանքեր գործադրել՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի, համապարփակ ու տևական լուծման և երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու արցախահայության իրավունքը», — հայտարարում է Արտգործնախարարությունը։

Հիշեցնելով պատերազմական իրողությունները` Արտաքին գործերի նախարարությունը փաստում է` Արցախի հայերի անվտանգության և «կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո»։

Տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման մասին նշված է նաև պաշտոնական Բաքվի հաղորդագրությունում: Ըստ այդ երկրի արտգործնախարարության` Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիման վրա:

Արցախյան երկրորդ պատերազմը տևեց 44 օր, ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից 3 հազար 781 մարդ է զոհվել, մինչ օրս ադրբեջանական գերության մեջ են հայեր, վերադարձել են 108-ը, 253 անձ համարվում է անհետ կորած:

Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, այսօրվա դրությամբ, պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button