Վարչապետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին

Մոտ մեկ ժամ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Կառավարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ գործադիրի ղեկավարը Եռաբլուր է այցելել առանց կառավարության անդամների։

44-օրյա պատերազմում զոհվածներից 889-ը Եռաբլուրի բարձունքում են հուղարկավորված։

Հայկական կողմից, օգստոսի վերջին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 777 մարդ, որից 3 հազար 702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 243 մարդ անհետ կորած էր։

Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button