Գերմանիայում հաղթեցին սոցիալ-դեմոկրատները․ Մերկելի դարաշրջանն ավարտվեց

Գերմանիայում կիրակի կայացած ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ստանալով ընտրողների ձայների 25,7 տոկոսը՝ նրանք ավելի քան 1.5 տոկոսով առաջ են անցել Քրիստոնեա-դեմոկրատների միությունից, որը ռեկորդային ցածր արդյունք է գրանցել՝ 24,1 տոկոս։

Երկու ուժերն էլ ակնկալում են կոալիցիա կազմել ու կառավարություն ձևավորել խորհրդարան անցած Կանաչների (գրեթե 15 տոկոս) և Ազատ դեմոկրատների (11,5 տոկոս) հետ։

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցն այսօր ասել է, որ ընտրողները հստակ արտահայտվել են՝ կոալիցա պետք է կազմեն Սոցիալ-դեմոկրատները, «Կանաչներն» ու Ազատ դեմոկրատները։ Նրա խոսքերով՝ ընտրողները Անգելա Մերկելի պահպանողական ուժին նաև ասել են, որ 16-ամյա իշխանությունից հետո ընդդիմադիր ճամբար տեղափոխվելու ժամանակն է։

Բայց Քրիստոնեա-դեմոկրատների նոր առաջնորդ Արմին Լաշետը ասել է, թե հնարավորինս կանեն կոալիցիա կազմելու և պահպանողակաների գլխավորությամբ կառավարություն ձևավորելու համար։

67-ամյա Անգելա Մերկելն այս ընտրություններին չէր մասնակցում, դեռ երկու տարի առաջ նա ասել էր, որ այլևս չի պայքարի կանցլերի պաշտոնի համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button