Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ, ասվում է Հայաստանում ԵՄ գրասենյակի հաղորդագրությունում:
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։ Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորներին», – նշված է հաղորդագրությունում։
Եվրամիությունը շեշտում է, որ մշտապես հետամուտ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։