Չեխիան հակաօդային պաշտպանության համակարգ է գնելու Իսրայելից

Չեխիայի կառավարությունն այսօր հայտնեց, որ մինչև 2026 թվականը Իսրայելից գնելու է կարճ հեռահարության Spyder հրթիռային չորս համակարգեր, որոնք կփոխարինեն խորհրդային ժամանակաշրջանի հնացած սպառազինությանը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռային համակարգերը իսրայելական պետական Rafael ընկերությունից ձեռք է բերվելու 13,7 միլիարդ չեխական կրոնով (630 միլիոն դոլար): Պայմանագիրը նաև ենթադրում է չեխական ընկերությունների մատակարարումների ներգրավում գործարքի 30 տոկոսի չափով։

ՊՆ-ն հայտնում է, որ դիտարկվել են 7 արտադրողների 9 տարբեր համակարգեր։ Համեմատության արդյունքում ընտրել են իսրայելական ընկերության արտադրանքը, որն ըստ նախարարության՝ Չեխիայի կարիքները բավարարող լուծում է, համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, ինչպես նաև ներգրավում է չեխական ընկերություններին։

Չեխիան և Իսրայելը սերտ հարաբերություններ ունեն։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button