Ալիև․ «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ մեռելին, թող նրան հարություն տա իր տարածքում»

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հարություն տալ «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ մեռելին, թող նրան հարություն տա իր տարածքում», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցիներին հղած ուղերձում։

«Այսպիսով, Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը կարգավորեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց հետևում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Ադրբեջանում չկա «Ղարաբաղ» անվանումով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով մեռելին, ապա թող դա անի իր տարածքում՝ իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, հասարակություն «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, և մենք կճանաչենք այն: Բայց ո՛չ Ադրբեջանում», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։

«Այս հարցը լուծված է: Ես եմ սա ասում ՝ Ադրբեջանի նախագահը, Զինված ուժերի գերագույն հրամանատարը: Բոլորը պետք է հաշվի նստեն այս խոսքերի հետ», – հայտարարել է Ալիևը։

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցն է։ Ադրբեջանում սեպտեմբերի 27-ը պաշտոնապես նշվում է որպես Հիշատակի օր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարներն ու պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս շեշտել և շեշտում են Մինսկի խմբի ձևաչափում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը, թեև 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պնդում է, թե հակամարտությունն այլևս կարգավորված է։

Անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ինչպես նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպումները միջնորդների հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button