Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS հեռուստաընկերության «Face the Nation» ծրագրի հարցազրույցում ասել, որ Թուրքիան մտադիր է ռուսական S-400 հրթիռային համակարգի նոր խմբաքանակ գնել։
«Ոչ մեկը չի կարող միջամտել այն հարցին, թե մենք պաշտպանական ինչպիսի համակարգեր ենք ձեռք բերում, որ երկրից, ինչ մակարդակով։ Միայն մենք կարող ենք նման որոշումներ ընդունել», – ասել է Էրդողանը կիրակի հեռարձակված հարցազրույցում։
«Ռոյթերսը» նշում է, որ այդ քայլը կարող է խորացնել Թուրքիայի տարաձայնությունները ՆԱՏՕ-ի դաշնակից ԱՄՆ-ի հետ և նոր պատժամիջոցների պատճառ դառնալ։ Ռուսական հրթիռների առաջին խմբաքանակը գնելուց և փորձարկելուց հետո Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ռազմական արդյունաբերության գերատեսչության, դրա ղեկավարի ու ևս երեք աշխատակցի հանդեպ։
ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական հրթիռները սպառնալիք են ամերիկյան F-35 կործանիչների ու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի համար։
Գալիք շաբաթ Սոչիումնախատեսված է Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։