Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ, ասում է Չավուշօղլուն

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։

«Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպելու առաջարկ է արել իրեն, միաժամանակ, կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պաշտոնական Երևանը դրան արձագանքեց, որ «միջանցքային տրամաբանությունն» ընդունելի չէ իր համար, սակայն պատրաստ է Անկարայի հետ շփումների։ Թուրքիայի նախագահն անցած շաբաթավերջին ասաց, թե Հայաստանի վարչապետից «դրական ուղերձներ է ստանում»։

Տե՛ս նաև այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button