Հայաստանում ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին, ասված է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

«Խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին», – գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը։

Հաղորդագրությանը կից դեսպան Թրեյսիի «Եռաբլուր» պանթեոն այցի տասնյակ լուսանկարներ են հրապարակվել։



az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button