Բոսնիացի սերբերը ցանկանում են սեփական Զինված ուժեր ստեղծել

«Բոսնիացի սերբերը ցանկանում են սեփական զինված ուժերը ստեղծել», – հայտարարել է Բոսնիայի և Հերցեգովինայի եռանախագահության անդամ, Բոսնիայի Սերբական հանրապետության նախկին նախագահ Միլորադ Դոդիկը։

«Հանրապետության խորհրդարանում առաջիկա օրերին կայանալիք քվեարկության ընթացքում մենք հետ ենք կանչելու Բոսնիայի և Հերցեգովինայի միասնական բանակի ստեղծմանը տրված համաձայնությունը», – նշել է Դոդիկը՝ պնդելով, որ բոսնիացի սերբերի առանձին բանակը կարող է ստեղծվել մի քանի ամսվա ընթացքում։

1995 թվականին կնքված Դեյտոնի պայմանագրով Բոսնիան կազմված է երկու տարածքային միավորներից՝ Սերբական հանրապետություն և Բոսնիացիների և Խորվաթների դաշնություն։ Երկիրը ղեկավարվում է երեք հիմնական էթնիկ խմբերը ներկայացնող համանախագահության միոջոցով։ Այս կառույցն իր հերթին ղեկավարում է Բոսնիայի և Հերցեգովինայի միասնական բանակը։ 10 հազար զինծառայող ունեցող ԶՈՒ Բոսնիայի միասնաբար գործող եզակի կառույցներից մեկն է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button