Միցոտակիս․ «Հունաստանը որոշել է ֆրանսիական արտադրության նորագույն ռազմանավեր գնել»

«Հունաստանը ֆրանսիական արտադրության ռազմանավեր կգնի», – այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Փարիզում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Խոսքը ֆրանսիական Լորիան քաղաքի նավաշինարանում արտադրված Belharra տեսակի ռազմանավերի մասին է», – տեղեկացնում է AFP գործակալությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հունաստանին ռազմածովային ուժերին նորագույն ռազմանավեր մատակարարելու համար ֆրանսիական կողմի հետ մրցում էր ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, սակայն Աթենքի ընտրությունն ի վերջո կանգ է առել ֆրանսիական նավերի վրա։

Հունաստանի վարչապետը Փարիզի և Աթենքի միջև կնքված գործարքը պատմական է անվանել՝ չհստակեցնելով, սակայն, դրա ֆինանսական մանրամասները։

«Այս գործարքը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել ֆրանս-հունական ռազմավարական համագործակցությունը թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ռազմական և թե՛ ռազմարդյունաբերության ոլորտներում», – այսօր Ելիսեյան պալատում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button