Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button