Գերմանացի սոցիալ-դեմոկրատները հույս ունեն նոր կառավարություն ձևավորել մինչև տարեվերջ

Բունդեսթագի կիրակնօրյա ընտրություններում հաղթած ուժի՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը, երկուշաբթի երեկոյան Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ երկրի նոր կառավարությունը հնարավոր կլինի ձևավորել մինչև ծննդյան տոները։

«Իմ կարծիքով, մենք պետք է արագորեն արդյունքի հասնենք կառավարության ձևավորման հարցում, եթե հնարավոր լինի մինչև ծննդյան տոների մեկնարկը։ Բացի այդ պետք է հիշել, որ Գերմանիայում միշտ էլ կոալիցիոն կառավարություններ են եղել և դրանք մշտապես կայուն են եղել», – հայտարարել է Շոլցը։

Գերմանական աղբյուրների փոխանցմամբ, սոցիալ-դեմոկրատներն ապագա կառավարության ձևավորման շուրջ մտադիր են բանակցել ավելի քան 14 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած կանաչների և գերմանացի ընտրողների գրեթե 12 տոկոսի աջակցությունը ստացած ազատ դեմոկրատների հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button