«Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կազմակերպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես առարկություն չեմ ունենա», – France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես պատրաստ եմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեջ ներգրավվել, սակայն Հայաստանի ղեկավարները առայժմ համարժեքորեն չեն արձագանքում դրան», – նշել է Ադրբեջանի նախագահը։
Ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեկ անգամ ևս նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեկընդմիշտ լուծված է։ Դրա հետ մեկտեղ, Ալիևը հերքել է պնդումները, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանից։