«ԳՌՈՄ-2021» զորավարժություն Հայաստանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ

ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» («Ամպրոպ-2021») զորավարժությունը։

Այն մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին և տևել 4 օր։ Կազմակերպիչը Ոստիկանությունն էր՝ ՀԱՊԿ միջոցառումների շրջանակում:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ զորավարժությանը ներգրավված էին Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության, Սահմանապահ զորքերի, Ազգային անվտանգության, ինչպես նաև ՀԱՊԿ մասնակից պետությունների հատուկ ստորաբաժանումները։

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ ծառայությունները սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարին միտված զորավարժություններ կանցկացնեն։

Դուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության սեպտեմբերի 17-ի համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ։

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը։ Կազմակերպության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button