Երեկ ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է նաև, որ զինադադարի հաստատումից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1673 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։