Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ հափշտակությունների համար դատի է տրվել 8 անձ

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար դատի է տրվել 8 անձ, հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։

Նման հանցագործության բազմաթիվ դեպքեր են արձանագրվել հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո: Հաղորդագրությունը մանրամասնում է․

«Անձինք տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ԱԱԾ-ի, այլ երկրի անվտանգության ծառայությություններ ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ: Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ այդ անձինք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց որդու ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ունեն հնարավորություններ միջնորդավորված, այլ երկրներում իրենց անձնական կապերն օգտագործելով, համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաև գերությունից ազատումը և երրորդ երկրի տարածքով ՀՀ տեղափոխումը:

Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից»։

Վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով հարուցվել է 12 քրեական գործ: Նախաքննության արդյունքում 9 քրեական գործով 9 անձի նկատմամբ առաջադրվել են խարդախության մեղադրանքներ, նրանցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1-ին նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով, ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, դրանց դատաքննությունը շարունակվում է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button