«Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջում է հանել արգելանքը Russia Today-ի YouTube ալիքներից

Loading...

Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է հանել արգելանքը Russia Today-ի YouTube ալիքներից, հակառակ դեպքում տեսահոսթինգը կարող է արգելափակման ենթարկվել երկրում:

Հայտարարության մեջ նշվում է, որ ծառայությունը նամակ է ուղարկել Google-ի ղեկավարությանը՝ պահանջելով հնարավորինս շուտ վերացնել բոլոր սահմանափակումները YouTube-ի RT DE և Der Fehlende Part ալիքներից, որոնք պատկանում են ռուսական Russia Today լրատվականին:

Նախօրեին Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ YouTube-ը առանց վերականգնման հնարավորության ջնջել է Russia Today-ի երկու ալիք:

Google-ի մամուլի ծառայությունն ավելի ուշ պարզաբանել է, որ YouTube-ը հեռացրել է Russia Today-ի գերմանալեզու ալիքները՝ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվության վերաբերյալ կայքի կանոնները, ինչպես նաև ծառայության օգտագործման պայմանները խախտելու պատճառով:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button