Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է․ Միրզոյանը՝ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ և անվերապահ հայրենադարձումն անհրաժեշտություն է, շեշտել Արարատ Միրզոյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

Ընդգծելով, որ Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր մոտ պատանդառության մեջ գտնվելու փաստը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այն լուրջ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, ներառյալ՝ բռնի անհետացումների կասկածի վերաբերյալ։

Միրզոյանը շեշտել է՝ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն և հարցը չպետք է քաղաքականացվի։

Թիերի Ռիբոյին և Արարատ Միրզոյանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։

Պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։

Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ։ Պաշտոնական Երևանը պնդել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

Ադրբեջանը Հայաստանի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button