Pfizer-ը և BioNTech-ը երեխաներին COVID-19-ի դեմ պատվաստելու թույլտվության համար կդիմեն ԱՄՆ և այլ երկրների իրավասու մարմիններին

Pfizer-ը և BioNTech-ը նախնական տվյալներ են ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությանը՝ երեխաների մոտ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ:

Դեղարտադրողները երեկ հայտարարել են՝ իրենց փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է 5-ից մինչև11 տարեկան երեխաների համար:

Միացյալ Նահանգներում երկու դեղաչափով Pfizer&BioNTech-ը պատվաստանյութը ներկայումս հասանելի է 12 և բարձր տարիքի անձանց համար:

Ընկերությունները հայտարարել են, որ դիմում են ներկայացնելու ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությանը՝ առաջիկա շաբաթների ընթացքում շտապ թույլտվություն ստանալու համար:

Դիմումը ստանալուց հետո, ԱՄՆ կարգավորող մարմիններն ու հանրային առողջապահության պատասխանատուները որոշում են, թե արդյոք կարելի է խորհուրդ տալ տվյալ դեղամիջոցն օգտագործել երեխաների համար:

Դեղարտադրողները նաև նախատեսում են դիմել Եվրոպայի և այլ երկրների կարգավորիչ մարմիններին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button