Շվեդիան այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսի դեմ գրեթե բոլոր սահմանափակումները։ «Մենք հասել ենք պատվաստման բարձր մակարդակի», – հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբանը։
Վերջին տվյալներով՝ Շվեդիայի բնակչության 76 տոկոսից ավելին լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, 83 տոկոսից ավելին էլ ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։
«Դրանք լավ ցուցնաիշներ են, բայց՝ ոչ գերազանց», – հայտարարել է Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով չպատվաստվածներին օր առաջ գնալ այդ քայլին։
Պատվաստումների բարձր մակարդակի շնորհիվ՝ օրեր առաջ սահմանափակումներից հրաժարվել են նաև Նորվեգիան և Դանիան։