Այսօր Փարիզում նոր դատավճիռ կկայացվի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ:
Պետության նախկին ղեկավարն ու ևս 13 հոգի մեղադրվում են խարդախության մեջ՝ կապված 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ: Սարկոզին կարող է դատապարտվել վեց ամսվա իրական ազատազրկման: Հետաքննության տվյալներով՝ նրա թիմը 43 միլիոն եվրո է ծախսել ընտրարշավի վրա, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է օրինական շեմը:
Նախկին նախագահին և նրա կողմնակիցներին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի, խարդախության և յուրացման համար: Անձամբ Սարկոզիի համար մեկ տարվա ազատազրկում է պահանջվում, այդ ժամկետի կեսը՝ պայմանական:
Նիկոլա Սարկոզին այս գործով ամռանը կանգնեց դատարանի առաջ: Նա պնդում է, որ տեղյակ չի եղել խախտումների մասին, և իր նախընտրական արշավով զբաղվող Bygmalion PR ընկերությանը մեղադրում է ապօրինի հարստացման մեջ: