Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնում առաջադրված Չեսլի Սալենբերգերը հայտարարել է, որ Բելառուսին պետք է զրկել այդ կառույցում ձայնի իրավունքից: Նրա կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա ի պատասխան մայիսին Մինսկում Ryanair ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքի:
Այս հայտարարությունը Սալենբերգերն արել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, որը որոշում է ընդունում տվյալ պաշտոնում թեկնածուի հաստատման վերաբերյալ:
Սալենբերգերն ընդգծել է՝ բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը, ով այդ չվերթի ուղևորներից մեկն էր, «ցույց տվեց բելառուսական իշխանությունների կողմից ավիացիոն անվտանգության չափանիշների կոպիտ խախտումը»: