Բելառուսցի ընդդիմադիրները` Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուներ

Նոբելյան խաղաղության մրցանակի այս տարվա թեկնածուների թվում են նաև բելառուսցի ընդդիմադիր գործիչներ Մարիա Կոլեսնիկովան և Վերոնիկա Ցեպկալոն։ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Գեյր Տոսկեդալը, առաջադրելով նրանց թեկնածությունը, հույս է հայտնել, որ այդկերպ ավելի մեծ ուշադրություն կդարձվի Եվրոպայի վերջին դիկտատորի դեմ խաղաղ պայքարին։

Բելառուսում 11 տարվա ազատազրկման դատապարտված Մարիա Կոլեսնիկովան օրերս արժանացավ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի։ Վերոնիկա Ցեպկալոն քաղաքական հետապնդումների պատճառով 2020-ին հեռացել է Բելառուսից։

2021-ի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուներ են համարվում մի շարք անհատներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև իրավապաշտպան խմբեր, առողջապահական կազմակերպություններ, մասնավորապես կորոնավիրուսի դեմ պայքարում աղքատ երկրներին օժանդակող COVAX ծրագիրը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button