Դատարանը մեղավոր ճանաչեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին

Փարիզի դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Նրա քարոզարշավում ավելի քան 40 միլիոն եվրո էր ծախսվել, ինչը գրեթե կրկնակի գերազանցում էր Ֆրանսիայում քարոզարշավի ֆինանսավորման համար սահմանված շեմը։

Դատարանը Սարկոզիին մեղավոր ճանաչեց, բայց դատավճիռը, թե ինչ պատիժ է սահմանվում նախկին նախագահի հանդեպ, դեռ չի հրապարակվել։

Մեղադրող կողմը 66-ամյա Սարկոզիի համար մեկ տարվա ազատազրկում է պահանջել։ Նախկին նախագահը դատական այսօրվա նիստին ներկա չէր, նրա շահերը պաշտպանում էր փաստաբանը։

Սարկոզին մեղադրանքը չի ընդունում։ Անցած հունիսին նա դատարանին ասել էր, որ չի զբաղվել իր քարոզարշավի կազմակերպչական ու ֆինանսական հարցերով։

2012-ին Նիկոլա Սարկոզին պարտվել էր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին։ Սարկոզին Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button