Պուտինը շնորհավորել է Աբխազիայի «հաղթանակի և անկախության օրը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնահռչակ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիային շնորհավորել է «հաղթանակի և անկախության օրվա» կապակցությամբ։ Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Աբխազիային «հրատապ խնդիրները լուծելու համար»։

«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դաշնակցային և ռազմավարական ոգով», — նշված է Պուտինի շնորհավորական ուղերձում։

1990-ական թվականների սկզբներին Վրաստանի հետ ավելի քան մեկ տարի շարունակված զինված հակամարտության արդյունքում աբխազական ուժերը Ռուսաստանի օգնությամբ 1993-ի սեպտեմբերի 30-ին իրենց վերահսկողության տակ վերցրին Աբխազիայի գրեթե ամբողջ տարածքը՝ բացի Կոդորի կիրճից։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Թբիլիսին համարում է, որ իր տարածքներն օկուպացված են։ Միջազգային հանրությունը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button