Դավիթ Գալստյանը կալանավորվեց

Դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը` կալանավորելու Դավիթ Գալստյանին` առավել հայտնի «Պատրոն Դավո» մականունով: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը:

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդեց, որ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը մեղադրյալ են ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Այս քրեական գործի վերաբերյալ ԱԱԾ-ն օրերս էր հայտնել։ Խոսքը բանակին ժամկետանց հրթիռներ վաճառելու մասին է։

Դատարանը ժամեր առաջ որոշեց կալանավորել նաև Տոնոյանին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button