«Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումները»․ նախարար

Շատ շուտով կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ, այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարը։

Կարեն Անդրեասյանն ընդգծեց՝ դրանք սկսվել են, բայց՝ կշարունակվեն։

«Վեթթինգի համար կա երկու ճանապարհ՝ կարգապահական վարույթները, որոնցով հատկապես շատացնում ենք և՛ ուշադրությունը, և՛ քանակները, բայց դա միակողմանի գործողություն չէ, ես նաև ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած, որպես պետական մարմին, և մեր համագործակցությունը, այսինքն՝ ես հարուցեմ վարույթը, իրենք՝ քննեն և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթթինգի առաջին դրսևորումներն իմ պաշտոնավարման ժամանակ», – ասաց նախարարը։

Անդրեասյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկում են ներկայիս Սահմանադրության պարագայում վեթթինգը որպես առանձին գործառույթ ունենալու հնարավորությունը և ոչ թե որպես կարգապահական վարույթներով մի մաս։

Դեռ 2019-ի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպառված համարելով դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը, հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

Փաշինյանն այդ նպատակին հասնելու 5 քայլ ներկայացրեց։ Ըստ նրա՝ առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի՝ պարզաբանելով՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

Արդեն տարեվերջին Կառավարությունը հավանություն տվեց դատավորների վեթթինգի գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթներին, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը և նրանց տալիս է որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button