Չեխիայի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան

Չեխիայի արտաքին գործերի նախարարն այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան։

Յակուբ Կուլհանեկը վաղը կհանդիպի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, ապա նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button