Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկված թեմաներից։ Նա ասել է, որ հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունների խնդիրները։

«Մանրամասնորեն մտքեր են փոխանակվել Սիրիայի շուրջ, խոսել են Աֆղանստանից, Լիբիայից, և իհարկե խոսք է գնացել նաև ղարաբաղյան կարգավորումից»,- հայտնել է նա։

Պեսկովի փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային որոշումներ փնտրեն սահմանի սահմանազատման և տրանսպորտային ենթակառույցները զարգացնելու հարցերում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button