Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 116 մարդ, վնասվածքներ է ստացել 80-ը։ Առնվազն 5 մարդ գլխատվել է, հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ ծեծկռտուքի ընթացքում կալանավորները կիրառել են զենքեր, դանակներ, պայթուցիկ սարքեր։ Միջադեպը կանխելու համար ներգրավվել է շուրջ 400 ոստիկան։
Անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 28-ին, երբ բանտի մի թևից կալանավորները ներխուժել են մյուս թևը և հարձակվել այնտեղի բանտարկյալների վրա։
Էկվադորի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անկարգությունների պատճառը Los Lobos և Los Choneros խմբավորումների միջև ծագած վեճն է։ Երկու խմբավորումներն էլ առնչություն ունեն թմրանյութերի միջազգային շրջանառությանը։