Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, թե «օկուպացիայի ընթացքում Ղարաբաղում ապօրինի գործունեության համար» օտարերկրյա ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն:
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օկուպացիայի ընթացքում Ղարաբաղում անօրինական բիզնեսով զբաղվող օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», – «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ գրել է Քյամրան Ալիևը «Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում: