Էրդողանը պատրաստվում է առաջիկա շաբաթներին մեկնել Ադրբեջան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա շաբաթներին մեկնել Ադրբեջան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ այդ հաղորդումների՝ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի օրենսդիր մարմնում ելույթ ունենալով անդրադարձել է նաև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։ «Մենք ոչ մի կերպ չենք մոռանա այն ատելությունը, որ Թուրքիայի նկատմամբ տածում էին Ադրբեջանին աջակցելու համար», – APA գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը և հավելել, որ տեղի ունեցածից ապագայի համար դասեր քաղվել են:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button