Լավրովը գոհունակություն է հայտնել Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների կապակցությամբ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Հայկական կողմի փոխանցմամբ` նրանք անդրադարձել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին:

Ըստ ռուսական կողմի հաղորդագրության` Լավրովը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքների կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն իր հերթին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Լավրովն ու Միրզոյանը նաև կարևորել են նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը: Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ` նախարարներն ընդգծել են նաև ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման և մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության կարևորությունը:

Մոսկվայի հաղորդագրության մեջ շեշտվում է նաև, որ նախարարները վերահաստատել են` Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության զարգացումը «կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորմանը»: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը երեկ հայտնել էր, որ {տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման} Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը շարունակվում է:

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button