44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող, նրանց հայտնաբերմանն ուղղված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը։
Հայկական կողմից, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 781 մարդ, ևս 253 մարդ անհետ կորած է։