Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Արցախի նախագահի պաշտոնական կայքէջում։

Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը սեպտեմբերի 11-ին ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի հոկտեմբերից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, փոխարինելով վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։ Այդ ժամանակ էլ Արզումանյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Արցախի պաշտպանության ներկայիս նախարարը Կամո Վարդանյանն է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button